Չեխիայի առողջապահության նախարարը հրաժարական է ներկայացրել
Ազատության Azatutyun
Չեխիայի առողջապահության նախարար Ադամ Վոյտեխն այսօր հրաժարական է ներկայացրել:
Վոյտեխին վերջերս խոստորեն քննադատել են կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը ձախողելու համար, քանի որ անցած երկու շաբաթվա ընթացքում շեշտակի աճել է նոր ախտահարումների թիվը:
Վարչապետ Անդրեյ Բաբիշը հայտնել է, որ Վոյտեխին կփոխարինի Չեխիայի ավագ համաճարակաբան Ռոման Պրիմուլան:
Բաբիշը Թվիթերում տեղադրած գրառմամբ շնորհակալություն է հայտնել Վոյտեխին: Ըստ Բաբիշի, «Վոյտեխը դրսևորել է աներևակայելի արդյունավետութուն կորոնավիրուսի առաջին ալիքը զսպելու գործում և կարող էր համարվել առողջապահության լավագույն նախարարը, եթե ստիպված չլիներ իրավիճակի բերումով իր ամբողջ եռանդն ուղղել համավարակի դեմ պայքարին»:
Այսօր երեկոյան Բաբիշը հատուկ հեռուստաուղերձով դիմելու է քաղաքացիներին: Կառավարությունը կարող է վերականգնել կարանտինային արգելքների մի մասը:
Ենթադրվում է, որ երկրում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է ամռանը կարանտինի սահմանափակումների մեծ մասը չեղարկելուց հետո:
Չեխիայուըմ հիմա 100 հազար բնակիչների հաշվոով արձանագրվում է 193 ախտահարում, ինչն ամենաբարձր ցուցանիշներից է Եվրամիությունում:
Երեկ գրանցվել է 985 նոր դեպք: Ընդհանուր հաշվով Չեխիայում կորոնավիրուսով վարակվել է մոտ 50 հազար մարդ, մահացել է 503 հիվանդ:
https://www.azatutyun.am/a/30849857.html
#Լուրեր
#Կորոնավիրուս