ԱՄՆ նախագահը հանդես կգա արտաքին հարցերին նվիրված ուղերձով

Ազատության Azatutyun

ԱՄՆ  նախագահ Ջո Բայդենն այսօր հանդես է գալու արտաքին քաղաքականության հարցերին նվիրված առաջին ծավալուն ուղերձով, որի հիմքում կլինի «Վերականգնել աշխարհում Ամերիկայի տեղը» կարգախոսը: Դրանով դեմոկրատական Բայդենը մտադիր է փոխարինել հանրապետական Դոնալդ Թրամփի նախագահության օրոք գովազդված «Նախևառաջ Ամերիկան» հայտնի բանաձևը: Ենթադրվում է, որ Բայդենն իր լիակատար աջակցությունը կհայտնի պետական դեպարտամենտի նորանշանակ ղեկավար Էնթոնի Բլինքենին: Հունվարի 20-ին՝ իր պաշտոնամուտի ելույթում, Բայդենը խոստացել է վերանորոգել Թրամփի օրոք սասանված միջազգային դաշինքները և ապահովել Ամերիկայի վերադարձը միջազգային քաղաքականության ասպարեզ: Բացի այդ, Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կվերադառնա Փարիզի կլիմայի համաձայնությանը և կվերականգնի Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամի կարգավիճակը:  https://www.azatutyun.am/a/31080126.html #Լուրեր