Կոնաշենկով. «Ուկրաինան չի ընդունել սուրբծննդյան հրադադարը և շարունակել է մարտական գործողությունները»

Ազատության Azatutyun

Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովն ասել է, թե չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը Սուրբ Ծննդյան կապակցությամբ հունվարի 6-ին միակողմանի հրադադար է հայտարարել՝ Ուկրաինան շարունակել է ռազմական գործողությունները: Նրա փոխանցմամբ, «Կիևի ռեժինը չի ընդունել սուրբծննդյան հրադադարը և շարունակել է մարտական գործողությունները: Ուկրաինական բանակը հրետանային կրակ է բացել բնակելի թաղամասերի և ռուսական ուժերի վրա Բելոհրիվկա, Նովոպալիվկա ավանների շրջանում»: Կոնաշենկովը հավաստիացրել է, որ ռուսական կողմը պատասխան կրակով «լռեցրել է հակառակորդին»: Ռուսների անակնկալ հրադադարի մասին երեկ հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը: Կիևը մերժել է հրադադարը և այն «խաբկանք» է որակել: Նույն գնահատականը տվել են նաև արևմտյան մայրաքաղաքները: https://www.azatutyun.am/a/32212611.html

Source: azatutyun.am