Կորոնավիրուսի պատճառով Յուլիա Տիմոշենկոն հայտնվել է ծանր վիճակում
Ազատության Azatutyun
«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն կորոնավիրուսով է վարակվել, նրա առողջական վիճակը գնահատվում է ծանր, այս մասին տեղեկացրել է նրա մամլո խոսնակ Մարինա Սորոկան:
59-ամյա քաղաքական գործչի հետ միասին կորոնավիրուսով են վարակվել նաև դուստրը և ամուսինը: Շուրջ 40 միլիոն բնակչություն ունեցող Ուկրաինայում COVID-19-ի վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 100 հազարի, որից մահացել է մոտ 2 հազար հոգի:
https://www.azatutyun.am/a/30798335.html
#Լուրեր
#Կորոնավիրուս