Քըլըչը ցավակցել է Ռուբինյանին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
Ազատության Azatutyun
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ցավակցել է երեկ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ: Այդ ժամանակ դեռ հայտնի էր մեկ զոհի մասին:
«Խորապես ցնցված եմ Երևանի կենտրոնում՝ բացօթյա առևտրի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունի մասին լուրից: Ցանկանում եմ իմ անկեղծ ցավակցությունը հայտնել զոհվածի ընտանիքին և շուտափույթ ապաքինում մաղթել այս ողբերգության հետևանքով բոլոր վիրավորվածներին»,- Թվիթերում գրել է Քըլըչը՝ իր գրառումը հասցեգրելով հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանին և Հայաստանի արտգործնախարարությանը:
Երեկ առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 6 մարդ զոհվել է, 61-ը՝ վիրավորվել, 15 մարդ համարվում է անհետ կորած։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
https://www.azatutyun.am/a/31989067.html
Source: azatutyun.am