Վարշավան և Վաշինգտոնը ռազմական նոր պայմանագիր են կնքել

Ազատության Azatutyun

ԱՄՆ պետական քարտուղար Մայք Փոմփեոն և Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան այսօր Վարշավայում ստորագրել են ռազմական բնագավառում երկու երկրների համագործակցությունն ընդարձակելու պայմանագիր: Այդ փաստաթղթի համաձայն, Լեհաստանի տարածքում տեղակայված ամերիկացի զինծառայողների թիվը կավելացվի և կհասնի առնվազն 5 հազար 500-ի: Լեհաստանը դրա համար տարեկան կտրամադրի կես միլիարդ զլոտի, ինչը հավասար է մոտ 135 միլիոն դոլարի: «Այս պայմանագիրն էապես խթանում է Լեհաստանի անվտանգությունը, ես կարծում եմ, այն լուրջ ազդեցություն կգործի լեհ-ամերիկյան համագործակցության բոլոր ոլորտների վրա»,- ասել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան: Պայմանագրով ամերիկացիները նաև պարտավորվում են ուսումնավարժական աջակցություն ցուցաբերել լեհերին: Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակն ասել է, որ վտանգի դեպքում Լեհաստանում ամերիկացի զինծառայողների թիվը հնարավոր կլինի արագ հասցնել 20 հազարի: https://www.azatutyun.am/a/30785527.html #Լուրեր