Վարչապետը միջնորդել է նախագահին ԳՇ պետ նշանակել Արտակ Դավթյանին

Ազատության Azatutyun

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջնորդել է նախագահ Արմեն Սարգսյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ նշանակել Արտակ Դավթյանին։ Այդ մասին «Ազատության»-ը հայտնեցին կառավարության աշխատակազմից։ Նշենք, որ վարչապետն այսօր առավոտյան հայտարարեց Օնիկ Գասպարյանին Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին։ Արտակ Դավթյանը պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով օրերս  նշանակվեց հատուկ հանձնարարությունների գծով ավագ սպա։ 2018-ի մայիսին՝ հեղափոխությունից հետո նա ստանձնել էր Գլխավոր շտաբի պետի պաշտոնը, 2020-ի հունիսին նրան այդ պաշտոնում փոխարինեց Օնիկ Գասպարյանը։ Իսկ ամռանը Դավթյանը նշանակվել էր Ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ: https://www.azatutyun.am/a/31143174.html #Լուրեր