Ջերմային այրվածք ստացած զինծառայողի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է. ՊՆ

Ազատության Azatutyun

Հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել պարտադիր ժամկետային զինծառայող Պալյան Պողոսյանը: Շարքայինը, ըստ Պաշտպանության նախարարության, նույն օրը տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։ «Պայմանավորված տվյալ ախտահարման դեպքում հիվանդության զարգացման փուլային ընթացքով և այրվածքային ախտահարման ժամանակ հաճախակի հանդիպող հեռակա բարդություններով` զինծառայողի առողջական վիճակում դիտարկվել է վատթարացում, ներկայումս այն գնահատվում է ծայրահեղ ծանր», - ասված է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:     https://www.azatutyun.am/a/31958920.html

Source: azatutyun.am