Ցուցերբերգը քննադատել է Սպիտակ տան արձագանքը կորոնավիրուսի ճգնաժամին
Ազատության Azatutyun
Facebook ընկերության հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգը քննադատել է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակարգի արձագանքը կորոնավիրուսի ճգնաժամին:
ԱՄՆ առաջատար համաճարակաբան դոկտոր Էնթոնի Ֆաուչիի հետ հարցազրույցում Ցուկերբերն ասել է, թե ակնհայտ է, որ այլ պետությունների համեմատությամբ Միացյալ Նահանգներում իրավիճակը շատ ավելի ծանր է:
«Մեր կառավարությունը և այս վարչակարգը շատ ավելի նվազ արդյունավետությամբ են զբաղվել կորոնավիրւսի համաճարակով»,- ասել է աշխարհի ամենախոշոր սոցիալական ցանցի ղեկավարը:
Դոկտոր Ֆաուչին, իր հերթին, խոսել է համավարակի բռնկման առաջին շրջանում սոցցանցերում հայտնված անհաշիվ կեղծ և գիտությանը հակասող հրապարակումների մասին:
Այդօրիինակ հրապարակումների թվում էին պնդումներ, թե, իբր, դիմակը վտանգավոր է մարդու առողջության համար, ինչպես նաև կորոնավիրուսի ծագման կամ նույնիկ չգոյության մասին գաղտնապաշտական թեզեր և հանրությանը մոլորեցնող այլ նյութեր:
https://www.azatutyun.am/a/30733039.html
#Լուրեր
#Կորոնավիրուս