Արցախի ԱԻՊԾ-ն հաղորդում է ադրբեջանական ուժերի կողմից արձակված նոր զինատեսակի մասին

Ազատության Azatutyun

ԼՂ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ) հաղորդում է, որ Արցախի տարածքում հայտնվել է ադրբեջանական ուժերի կողմից արձակված նոր զինատեսակ։ «Ուսումնասիրությունից պարզվել է, որ այն այրող կասետային զենք է` մոտ 40 սմ երկարությամբ, որի կիրառումը խաղաղ բնակչության ուղղությամբ արգելված է Ժնևյան և միջազգային կոնվեցիաներով։ Այս զինատեսակը նախատեսված է զանգվածային ոչնչացման և տարածքների հրկիզման համար»,- ասված է հաղորդագրությունում։   https://www.azatutyun.am/a/30927522.html #Լուրեր