Գերմանացի բժիշկների պնդմամբ` Նավալնին արդեն ի վիճակի է քայլել

Ազատության Azatutyun

«Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու առողջական վիճակը շարունակում է բարելավվել», - այսօր հայտարարել են Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցի ներկայացուցիչները։ Գերմանացի բժիշկների խոսքով՝ Նավալնիին անջատել են արհեստական շնչառության սարքից, և նա այժմ «կարողանում է կարճ ժամանակով վեր կենալ անկողնուց»։ https://www.azatutyun.am/a/30837991.html #Լուրեր