«Միասին պաշտպանելու ենք մեր բաց հասարակությունները», Ավստրիայի վարչապետն արձագանքել է Փաշինյանին

Ազատության Azatutyun

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Թվիթերի իր միկրոբլոգում ցավակցել ու զորակցություն էր հայտնել Ավստրիային ու Ավստրիայի ժողովրդին:  Վիեննայի կենտրոնում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում։ Ոչ պաշտոնական տվյալներով կա 7 զոհ: «Մեր աղոթքներն Ավստրիայի ժողովրդի հետ են», - գրել է վարչապետը` հիշեցնելով, որ Լեռնային Ղարաբաղն արդեն մեկ ամսից ավելի պայքարում է ադրբեջանա-թուրքական ահաբեկչական տանդեմի դեմ: «Ես կիսում եմ Ավստրիայի ժողովրդի վիշտը, համբերություն եմ մաղթում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում վիրավորներին»: Փաշինյանին արձագանքել է այդ երկրի վարչապետ Սեբաստիան Կուրցը` շնորհակալություն հայտնելով այդ խոսքերի և աջակցության համար: «Սա մեզ համար շատ բան է նշանակում այս դժվարին ժամանակներում: Ավստրիային չեն վախեցնի ահաբեկչության նման սարսափելի գործողությունները: Միասին մենք պաշտպանելու ենք մեր բաց հասարակությունները և ժողովրդավարական արժեքները», - գրել է Կուրցը:         https://www.azatutyun.am/a/30927973.html #Լուրեր