Դատարանն ընդունեց Խաբարվսկի նահանգապետին նախնական կալանքի ենթարկելու վճիռ
Ազատության Azatutyun
Մոսկվայի դատարանը կայացրել է Խաբարովսկի երկրամասի նահանգապետ Սերգեյ Ֆուրգալին նախնական կալանքի ենթարկելու որոշում:
Ֆուրգալը կասկածվում է 15 տարի առաջ երկու սպանություն կազմակերպելու և ևս մեկը ծրագրելու մեջ:
Ֆուրգալը 2018 թվականին ընտրություններում հաղթել է իշխող Եդինայա Ռոսիա կուսակցության թեկնածուին:
«Քննչական կոմիտեն անվտանգության դաշնային ծառայության հետ համագործակցելով՝ ձերբակալել է Խաբարովսկի երկրամասի նահանգապետ Սերգեյ ֆուրգալին: Կոմիտեի երկարատև և դժվար աշխատանքի շնորհիվ բացահայտվել են 2004-2005 թվականներին Խաբարովսկի և Ամուրի շրջաններում կատարված մի շարք ծանր հանցագործություններ: Քննիչների տեղեկությունների համաձայն, Ֆուրգալը կազմակերպել է մի խումբ գործարարների սպանությունները»,- ասել է Ռուսաստանի քննչական կոմիտեի խոսնակ Սվետլանա Պետրոնկոն:
Կասկածյալը հերքում է մեղդրանքը: Կասկածյալին աջակցող հազարավոր մարդիկ սոցիալական ցանցերում տեղադրվել են «Ես Սերգեյ Ֆուրգալն եմ» գրություններ:
https://www.azatutyun.am/a/30719655.html
#Լուրեր