Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել

Ազատության Azatutyun

Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել, հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա ցանկության է հայտնել, որ դա լինի «արագացված ընթացակարգի» համապատասխան։ Բայց հստակ չէ, թե ինչ է նշանակում հայտի արագացված ընթացակարգը, քանի որ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար անհրաժեշտ է դաշինքի բոլոր անդամների համաձայնությունը։ «Գործնականում մենք արդեն ապացուցել ենք համապատասխանությունը դաշինքի չափանիշներին։ Դրանք իրական են Ուկրաինայի համար, իրական են մարտի դաշտում, և մեր փոխգործակցության բոլոր ասպեկտներում։ Մենք վստահում ենք միմյանց, մենք օգնում ենք միմյանց և պաշտպանում ենք միմյանց։ Սա դաշինք է»- այսօր հայտարարել է Ուկրաինայի նախագահը։   https://www.azatutyun.am/a/32059702.html

Source: azatutyun.am