Կրեմլում հետևում են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին
Ազատության Azatutyun
Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ Կրեմլում հետևում են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին:
«Տեղեկատվությունն իսկապես քիչ է, մենք ուշադրությամբ ենք հետևում, հրադադարի խախտումները լրացուցիչ ծանրաբեռնվածություն է խաղաղապահների համար»,- ասել է Պեսկովը:
«Շփումները շատ օպերատիվ են իրականացվել, իսկապես, առաջացել էր բավական մտահոգիչ իրավիճակ, բայց այն արագ կարգավորվել է»,- ասել է Պեսկովը:
Լեռնային Ղարաբաղում ռուսաստանցի խաղաղապահների հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն ավելի վաղ նշել է, որ դեկտեմբերի 11-ին Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր արվարձաններում տեղի է ունեցել հրադադարի ռեժիմի խախտում, որը հետագայում խաղաղապահների ջանքերով վերացվել է:
Մուրադովի փոխանցմամբ, իրավիճակը կայունացվել է, խաղաղապահները մշտադիտարկում են անցկացնում և հայկական ու ադրբեջանական կողմերի ներկայացուցիչների հետ կապի մեջ:
https://www.azatutyun.am/a/31002200.html
#Լուրեր