ԱՄՆ-ում ախտահարվածների թիվը մոտենում է 2.5 միլիոնին

Ազատության Azatutyun

Միացյալ Նահանգներում կորնավիրուսի ախտահարումների թիվը մոտենում երկու կես միլիոնին: Առնվազն 30 նահանգներում արձանագրվել է վարակի աճ, ինչը կապվում է սահմանափակումները թուլացնելու հետ: Առավել մեծ թափով են նոր դեպքեր գրանցվում երեք ամենաբնակեցված նահանգներում՝ Տեխասում, Կալիֆորնիայում և Ֆլորիդայում: Տեխասի նահանգապետը կարգադրել է միառժամանակ դադարեցնել սահմանափակումների թուլացումը: Ամերիկայի ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ինստիտուտի ղեկավար, առաջատար համաճարակաբան և կորոնավիրուսի դեմ պայքարի Սպիտակ տան թիմի անդամ դոկտոր Էնթոնի ֆաուչին ասել է, որ Ֆլորիդայում և Տեխասում առաջիկա երկու շաբաթը կլինեն չափազանց կարևոր վարակի նոր բռնկումը զսպելու համար: ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 126 հազար մարդ: https://www.azatutyun.am/a/30692063.html #Լուրեր #Կորոնավիրուս