«Հայրենիքի փրկության շարժումն» արձագանքել է նախագահի հրավերին

Ազատության Azatutyun

«Հայրենիքի փրկության շարժումը» հայտնում է իր պատրաստակամությունը նախագահի ներկայացրած ձևաչափով և իրենց առաջարկած օրակարգով քաղաքական խորդակցություններ անցկացնելու համար, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց շարժման համակարգող, դաշնակցական Իշխան Սաղաթելյանը: «Գիտակցեով խորացող ճգնաժամի հաղթահարման հրատապ անհրաժեշտությունը՝ հայտնում ենք նշված ձևաչափով և մեր առաջարկած օրակարգով քաղաքական խորդակցություններ անցկացնելու մեր պատրաստակամությունը: Հանդիպումները պետք է անցկացվեն առաջնային մանդատով օժտված ՀՀ Ազգային ժողովում, հրապարակային, ուղիղ հեռարձակմամբ», - «Հայրենիքի փրկության շարժման» խորհրդի հայտարարությունն ընթերցեց շարժման Իշխան Սաղաթելյանը: «Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարությամբ ևս մեկ անգամ վերահաստատել է ճգնաժամի հաղթահարման համար իրենց առաջարկած ճանապարհային քարտեզը՝ վարչապետի հրաժարական, ժամանակավոր կառավարության ձևավորում, արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Հիշեցնենք՝ նախագահ Արմեն Սարգսյանը երեկ վարչապետին, խորհրդարանական 3 խմբակցությունների ղեկավարներին և վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարներին շաբաթ օրը՝ մարտի 13-ին հրավիրեց հանդիպման՝ նախագահական նստավայրում: Նպատակը, ինչպես հայտարարել էր, առկա իրավիճակը քննարկելը և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելն է։ Նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկին արձագանքել են նաև ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանն» ու իշխանական «Իմ քայլն»։ Երկու ուժերն ընդունում են հանդիպման հրավերը։   https://www.azatutyun.am/a/31145923.html #Լուրեր