«Ռուսաստանի պատասխանը Չեխիային և Բուլղարիային բխելու մեր ազգային շահերից»՝ Դմիտրի Պեսկով

Ազատության Azatutyun

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն «անընդունելի» է որակել Բուլղարիայի և Չեխիայի դիրքորոշումները և հայտարարել է, որ Ռուսաստանն անպայման կարձագանքի: «Դուք կտեսնեք մեր պատասխանը, Ռուսաստանը կպատասխանի, Ռուսաստանի նկատմամբ նմաօրինակ անընդունելի սադրիչ քայլերը և անհիմն մեղադրանքներն անպատասխան չեն մնա: Մեր բոլոր քայլերը կբխեն մեր շահերից»,- ասել է Պեսկովը: Ռուսաստանը երեկ արտաքսել է Սլովակիայից, Լիտվայից, Լատվիայից և Էստոնիայից 7 դիվանագետի՝ ի պատասխան Ռուսաստանի դիվանագետների արտաքսման: Բրատիսլավան, Վիլնյուսը, Տալլիննը և Ռիգան այդ քայլին են դիմել՝ համերաշխություն հայտնելով ռուսաստանցի դիվանագետներին արտաքսած Չեխիային: Պրահան այդ պատժամիջոցն է կիրառել 2014 թվականին ռուս գործակալների ջանքերով չեխական զինապահեստներ պայթեցնելու համար: Բուլղարիան ռուսաստանցի դիվանագետների է արտաքսել, հայտարարելվ, ռուս գործակալները 2011-2020 թվականներին նաև Բուլղարիայում են 4 զինապահեստ պայթեցրել: Չեխական զինապահեստներում գտնվող զինամթերքը պետք է ուղարկվեր Ուկրաինա, իսկ Բուլղարիայի պահեստից զինամթերքի մի մասը պետք է փոխադրվեր Ուկրաինա, մի մասն էլ՝ Վրաստան: Ռուսաստանը կտրականապես հերքում է և «անհեթեթություն» է անվանում Պրահայից և Սոֆիայից հնչող մեղադրանքները:   https://www.azatutyun.am/a/31229959.html #Լուրեր