Էրդողանն առաջարկում է հանրաքվեի ներկայացնել հիջաբ կրելու կանանց իրավունքը սահմանադրությամբ ամրագրելու հարցը

Ազատության Azatutyun

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Մալաթիայում խոսել է մահմեդական կանանց գլխաշորի՝ հիջաբի խնդրի մասին: Նա առաջարկել է հանրաքվեի ներկայացնել հիջաբը կրելու իրավունքը սահմանադրությամբ ամրագրելու հարցը: «Առաջին անգամ եմ խոսում այդ մասին: Եկեք հանրաքվեով լուծենք հարցը, մենք լրամշակման առաջարկը կուղարկենք խորհրդարան»,- ասել է Էրդողանը: Վերջին սահմանադրական հանրաքվեն Թուրքիայում տեղի է ունեցել 20147 թվականին: Այն ժամանակ օրակարգում խորհրդարանականից նախագահական իշխանակարգի վերադառնալու առաջարկն էր: 2018 թվականից Թուրքիայում նախագահական  իշխանակարգ է գործում: Թուրքիայում հանրաքվե անցկացնելու որոշումն ընդունում է խորհրդարանը՝ Ազգային մեծ ժողովը:  Որոշումը հաստատվում է, եթե ապահովվում է սահմանադրական մեծամասնություն՝ առնվազն 330 քվե 600-տեղանոց օրենսդիր մարմնում: https://www.azatutyun.am/a/32096193.html

Source: azatutyun.am