ԵՄ 27 երկրների արտգործնախարարները երկուշաբթի քննարկում կանցկացնեն ԼՂ խնդրի շուրջ
Ազատության Azatutyun
Եվրամիության 27 երկրների արտգործնախարարները երկուշաբթի Բրյուսելում քննարկում կանցկացնեն ղարաբաղյան խնդրի շուրջ։
«Մենք հետևում ենք Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների՝ այսօր Մոսկվայում նախատեսված բանակցություններին։ Կսպասենք դրանց արդյունքներին, և ըստ այդմ կորոշենք՝ինչպես կարող է Եվրամիությունը նպաստել խնդրի կարգավորմանը»․- ՏԱՍՍ—ին ասել է Եվրամիության բարձաստիճան պաշտոնյաներից մեկը։ Հանդիպումից առաջ միության առատար երկրի՝Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը Բունդեսթագում հայտարարել էր՝ «Այս պահին մենք սպասում ենք, որ Ադրբեջանը ՝Հայաստանի նման, կրակի դադարեցման սկզբունքային համաձայնությամբ հանդես կգա։ Եթե այդ կողմը դրան պատրաստ չէ, ես կարծում եմ, որ Եվրամիության կողմից ճնշումը պետք է ուժեղացվի»։ Օրեր առաջ հարցը քննարկվել էր նաև Եվրախորհդարանում, որտեղ պատգամավորների գերակշռող մեծամասնությունը կոչ էր արել պատժամիջոցներ սահմանել Ալիևի , ինչպես նաև Թուրքիայի նախագահի դեմ՝։
https://www.azatutyun.am/a/30884598.html
#Լուրեր