Կարեն Գիլոյանը նշանակվել է ԿԳՄՍ փոխնախարար

Ազատության Azatutyun

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարի տեղակալ։ Այս մասին որոշումը հրապարակված է e-gov.am կայքէջում։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կարեն Գիլոյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ», - նշված է որոշման մեջ:   https://www.azatutyun.am/a/31026572.html #Լուրեր