Հույն-թուրքական հարաբերությունները կրկին սրվում են

Ազատության Azatutyun

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը օգոստոսի 14-ին Վիենայում կհանդիպի տարածաշրջանային այցով Կենտրոնական Եվրոպա ժամանած ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ։ Հանդիպման ընթացքում Դենդիասը պետքարտուղարին է ներկայացնելու է Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի կողմից ձեռնարկվող գործողությունների վերաբերյալ Աթենքի մոտեցումները։ Իրավիճակը Միջերկրական ծովի գազով հարուստ այս հատվածում կրկիկ սրվել է Անկարայի՝ երկրաբանական հետախուզությունը վերսկսելու որոշումից հետո։ Բացի այդ, օգոստոսի 9-ից Հունաստանի զինված ուժերը բերվել են մարտական պատրաստության բարձր աստիճանի։ Դա տեղի է ունեցել Թուրքիայի կողմից Հունաստանի ափերի մոտ երկօրյա զորավարժությունների մեկնարկին ի պատասխան։ «Հունաստանը պատրաստ է պաշտպանել իր իրավունքներն ու ինքնիշխանությունը։ Մենք կոչ ենք անում Թուրքիային անհապաղ կերպով լքել Հունաստանի ծովային սահմանները», - նախօրեին Աթենքում կայացած կառավարության նիստի ավարտին հայտարարում էր Հունաստանի արտաքին գործերի նախարարը։ https://www.azatutyun.am/a/30779647.html #Լուրեր