Էրդողան՝ «Թուրքիան 11 անգամ ավելացրել է ռազմական ծրագրերի ֆինասավորումը»
Ազատության Azatutyun
Թուրքիայի ռազմական արդյունաբերության վարչության փոխանցմամբ, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ անցած հինգ տարում ռազմական ծրագրերի ֆինանսավորումը 11 անգամ է ավելացվել:
«Անցած 5 տարում մենք հավարնություն ենք տվել մոտ 350 նոր ծրագրերին, բյուջեն կազմել է 5 և կես միլիարդ դոլար, բայց մենք ֆինասավորումը 11 անգամ ավելացրել ենք և հասցրել ենք 60 միլիարդ դոլարի»,- ասել է Էրդողանը:
Նախօրեին տեղի է ունեցել «Ստամբուլ» ռազմանավը նավատորմին փոխանցելու հանդիսավոր արարողությունը: «Ստամբուլ» ֆրեգատը կառուցել են Milli Gemi («Ազգային նավ») ծրագրի շրջանակներում:
Այն մեկնարկել է 1996 թվականին, սակայն անբավարար ֆինանսավորման հետևանքով առաջին նավի՝ «Հեյբելիադի» կառուցումը հետաձգհվել է: Այդ նավը թուրքական ռազմական նավատորնին են հանձնել 2008 թվականին:
https://www.azatutyun.am/a/31066415.html
#Լուրեր