Բելառուսի իրավապահները Սվետլանա Տիխանովսկայայի հանդեպ միջազգային հետախուզում են հայտարարել

Ազատության Azatutyun

Բելառուսի քննչական կոմիտեն միջազգային հետախուզում է հայտարարել Սվետլանա Տիխանովսկայայի հանդեպ, պատճառաբանելով, որ նրա կոչերը վտանգում են ազգային անվտանգությունը։ Հոկտեմբերի սկզբին նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարել Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը։ Օգոստոսի 9-ին Բելառուսի նախագահական ընտրություններում Սվետլանա Տիխանովսկայան Ալեքսանդր Լուկաշենկոյի հիմնական մրցակիցն էր։ Ընտրություններից հետո, անվտանգության նկատառումներից ելնելով, նա հեռացել է Լիտվա։ Պաշտոնական տվյալներով` կրկին նախագահ է ընտրվել Բելառուսը ավելի քան քառորդ դար ղեկավարած Լուկաշենկոն, բայց այս անգամ նրա իշխանության դեմ բողոքի բազմամարդ ցույցերը մինչև հիմա չեն դադարում։ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն Բելառուսի նախագահական ընտրությունների արդյունքները չեն ճանաչում։     https://www.azatutyun.am/a/30897033.html #Լուրեր