Politico. «ԵՄ առաջարկում է մեղմացնել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները»

Ազատության Azatutyun

Իրանի միջուկային ծրագրի շուրջ Վիեննայում ընթացող բանակցությունների ժամանակ ԵՄ առաջարկել է մեղմացնել Թեհրանի դեմ սահմանված առանցքային պատժամիջոցներից մեկը՝ Իրանի հետ գործարար կապեր պահպանող երրորդ երկրների քաղաքացիների դեմ սանկցիաների կիրառումը, գրում է Politico հանդեսը՝  նշելով, որ ԵՄ առաջարկը տեղ է գտել Իրանի և միջազգային հանրության ներկայացուցիչների միջև կնքվելիք համաձայնագրի վերջնական նախագծում։ «Ներկայացված առաջարկի համաձայն ԱՄՆ քաղաքացի չհանդիսացող անձինք, որոնց իրանցի բիզնես-գործընկերները հարաբերություններ են պահպանում պատժամիջոցների թիրախում հայտնված կառույցների, այդ թվում՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հետ սանկցիաների չեն ենթարկվի», - գրում է Politico-ն։ https://www.azatutyun.am/a/31986478.html

Source: azatutyun.am