Լուկաշենկոն կոչումներից զրկել է ընդդիմադիր դիվանագետներին

Ազատության Azatutyun

Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դիվանագիտական կոչումից զրկել է Ֆրանսիայում և Լեհաստանում երկրի նախկին դեսպան Պավել Լատուշկոյին, ով օգոստոսի 9-ի ընտրություններից հետո միացել է բողոքի ցույցերին՝ դառնալով ընդդիմության Համակարգող խորհրդի առաջնորդներից մեկը, իսկ այժմ գտնվում է Լիտվայում։ Լուկաշենկոն հայտարարել է, որ Լատուշկոն, անցնելով ընդդիմության կողմը, «հատել է կարմիր գիծը», ինչի համար օրենքով պատասխան կտա: Դիվանագիտական կոչումից զրկվել է նաև Սլովակիայում բելառուսական դիվանագիտական գերատեսչությունը գլխավորող Իգոր Լեշչենյան, ով առաջիններից է հրապարակային աջակցություն հայտնել ընտրակեղծիքների դեմ բողոքի դուրս եկած ցուցարարներին։             https://www.azatutyun.am/a/30843558.html #Լուրեր