Pfizer/BioNTech պատվաստանյութի արդյունավետությունը հասնում է 94 տոկոսի

Ազատության Azatutyun

Կորոնավիրուսի դեմ կիրառվող Pfizer/BioNTech ընկերությունների համատեղ ստեղծած պատվաստանյութի արդյունավետւթյունը հասնում է 94 տոկոսի: Վարակից պաշտպանվելու համար անհրաժեշտ է երկու ներարկում: Պատվաստանյութի բարձր արդյունավետության մասին առաջին զեկույցը չորեքշաբթի օրը հրապարակել են իսրայելցի մասնագետները: Իսրայելում այդ պատվաստանյութը ստացել է 9 միլիոն բնակիչների մոտ կեսը: Վարչապետ Բենյամին Նեթանյահուն ասել է, որ 16 և ավելի բարձր տարիքի բոլոր բնակիչները մինչև մարտի վերջ կստանան Pfizer/BioNTech-ով պատվաստվելու հնարավորություն: https://www.azatutyun.am/a/31121228.html #Լուրեր #Կորոնավիրուս