Էդինբուրգի դուքս, իշխան Ֆիլիպի հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 17-ին

Ազատության Azatutyun

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում  պատրաստվում են հրաժեշտ տալ Եղիսաբեթ երկրորդ թագուհու ամուսնուն՝ 99 տարեկանում մահացած Էդինբուգրի դուքս, իշխան Ֆիլիպին: Հուղարկավորությունը տեղի կունենա գալիք շաբաթ օրը՝ ապրիլի 17-ին, և կհեռարձակվի բրիտանական  ու համաշխարհային հեռուստակայաններով: Վինձորի արքայական տունը հայտնել է, որ կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ սահմանափակելու է սգո հանրային միջոցառումները, սակայն ընդհանուր հաշվով ամեն ինչ տեղի կունենա իշխան Ֆիլիպի կտակին համաձայն: Հուղարկավորությունը, որին կնախորդի ամբողջ Բրիտանիայում և Բրիտանական Համագործակցության երկրներում լռության մեկ րոպե, տեղի կունենա Վինձորի թագավորական ամրոցի Սուրբ Գեորգի մատուռում, որտեղ հանգչում են արքայական տոհմի անդամների աճյունները: https://www.azatutyun.am/a/31199729.html #Լուրեր