Պուտին. պատժամիջոցները Եվրոպայի համար կհանգեցնեն էներգակիրների գների էլ ավելի մեծ աճի

Ազատության Azatutyun

Մոսկվայի դեմ պատժամիջոցների շարունակականությունը կարող է հանգեցնել էներգակիրների գների ավելի մեծ աճի եվրոպացի սպառողների համար, պնդում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք գիտենք, որ եվրոպացիները փորձում են փոխարինել ռուսական էներգետիկ ռեսուրսները», - ասել է Պուտինը հուլիսի 8-ին բարձրաստիճան պաշտոնյաների հետ հեռուստատեսային հանդիպման ժամանակ՝ շարունակելով, - «սակայն, ակնկալվում է, որ նման գործողությունների արդյունքը կլինի գազի գնի բարձրացումը շուկայում և էներգիայի ռեսուրսների արժեքի բարձրացումը վերջնական սպառողների, այդ թվում՝ տնային տնտեսությունների համար»: Ռուսաստանի նախագահն ասել է, որ ռուսական վառելիքաէներգետիկ համալիրում իրավիճակը մնում է կայուն, և որ պատժամիջոցները շատ ավելի մեծ վնաս են հասցնում դրանք սահմանող երկրներին, քան Ռուսաստանին։ Պատժամիջոցների հետագա կիրառումը կարող է հանգեցնել էլ ավելի ծանր «աղետալի» հետևանքների համաշխարհային էներգետիկ շուկայում, հավելել է Պուտինը։ Արևմտյան երկրները պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ փետրվարին Ուկրաինա ներխուժելուց հետո և անշեղորեն ընդլայնում են դրանք:   https://www.azatutyun.am/a/31935871.html

Source: azatutyun.am