Ադրբեջանի խորհրդարանը հավանություն է տվել ռազմական դրությունը չեղարկելու մասին նախագահի հրամանագրին
Ազատության Azatutyun
Ադրբեջանի խորհրդարանը՝ Միլլի Մեջլիսը, այսօր հավանություն է տվել երկրում ռազմական դրությունը չեղարկելու մասին նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրի նախագծին:
Ռազմական դրությունն, ըստ նախագծի, պետք է չեղարկվի հոկտեմբերի 12-ին՝ տեղական ժամանակով ճիշտ կեսգիշերին:
Ադրբեջանում ռազմական դրություն է հռչակվել սեպտեմբերի 28-ին՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման կապակցությամբ:
Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները ստորագրել են համատեղ հայտարարություն, որի համաձայն, ռազմական գործողությունները դադարեցվել են և հակամարետության գոտում տեղակայվել են ռուսաստանցի խաղաղապահներ:
https://www.azatutyun.am/a/30995424.html
#Լուրեր