Երևանը նոր փոխքաղաքապետ ունի

Yerevan Daily

Այսօր Երևանի ավագանուն առաջարկվեց հուլիսին սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատված փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի փոխարեն նոր փոխքաղաքապետ նշանակել Սերգեյ Ներսեսյանին: Ըստ մամուլի՝ նա մինչ այս եղել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնականը: Երևանի ավագանին ընդամենը մեկ ձեռնպահ ձայնով նշանակեց նոր փոխքաղաքապետ: Քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, ով այսօր Հայկ Մարությանի փոխարեն վարում է նիստը, ասաց, որ ավելի վաղ էլ մի քանի անգամ շփվել է Սերգեյ Ներսեսյանի հետ և դրական տպավորություն ունի: «Արձանագրել եմ, որ նա ունի անալիտիկ մտածողություն, փորձում է խնդիրներին լուծումներ գտնել, ոչ թե ասել, որ դրանք անլուծելի են»,- ասաց Սարգսյանը: Նոր փոխքաղաքապետն էլ վստահեցրեց, որ իր աշխատանքով ապացուցելու է, որ թիմային աշխատանքով կարելի է լուծել յուրաքանչյուր խնդիր: «Մենք կարող ենք լուծել ցանկացած խնդիր համատեղ աշխատանքի արդյունքում»,- ասաց Ներսեսյանը: #Armenia #Yerevan #YerevanDaily #News #NewsArmenia #լուրեր #Հայաստան Դուք այս նյութը կարդում եք Feedc հարթակից: Feedc-ը նոր մեդիա հարթակ է, որտեղ կարող եք ծանոթանալ մեր հոդվածներին Հավելվածը ներբեռնելու համար սեղմեք այս հղումին՝ download.feedc.com