ՌԴ ԱԻՆ-ը Լեռնային Ղարաբաղ է հասցրել հումանիտար օգնությամբ առաջին վագոնները

Yerevan Daily

Հումանիտար օգնությամբ 54 երկաթուղային վագոններից առաջին երեքը ժամանել են Լեռնային Ղարաբաղ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ռուսաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից: Գերատեսչությունը նախօրեին հայտնել էր, որ Ռուսաստանի 8 քաղաքներից Լեռնային Ղարաբաղ է ուղարկվել մոտ 1200 տոննա ընդհանուր քաշով հումանիտար օգնությամբ 54 վագոն: Այն տեղ կհասնի մոտակա օրերին: «Երկաթուղով տարածաշրջան են ժամանել ավելի քան 800 տոննա քաշով առաջին երեք վագոնները՝ առաջին անհրաժեշտության իրերով: Ռուսաստանի ԱԻՆ մասնագետները իրականացնում են բեռնաթափում եւ նշանակման վայրեր հումանիտար օգնության առաքում»,- նշված է մամուլի հաղորդագրության մեջ: Նշվում է, որ երկաթուղով Լեռնային Ղարաբաղ ուղարկված մյուս վագոններով բերվելու է շինանյութ, էլեկտրակայաններ, հրշեջ ավտոցիստեռններ, ինչպես նաեւ կենցաղային պարագաներ: