Ադրբեջանը հաստատել է, որ շքերթ է անցկացնելու` ցուցադրելով նաև առգրավված ռազմատեխնիկան

Ազատության Azatutyun

Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է, որ պատրաստվում է հաջորդ շաբաթ Բաքվում շքերթ անցկացնել` ի ցույց դնելով նաև հայկական կողմից առգրավված ռազմատեխնիկան: Պաշտպանության նախարարության հաղորդմամբ, հանդեսին կմասնակցեն ավելի քան 3000 զինծառայողներ, կցուցադրվի մինչև 150 միավոր տեխնիկա, այդ թվում` ՀՕՊ համակարգեր: Մինչ Բաքվի պաշտոնական հաղորդագրությունը, ռազմական շքերթի մասին նախ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն էր հայտարարել, տեղեկացնելով, որ պատրաստվում է հաջորդ շաբաթ մեկնել Ադրբեջան` այդ միջոցառմանը մասնակցելու:     https://www.azatutyun.am/a/30986343.html #Լուրեր