Ստրեմոուսով. «Այս վիճակի հասցրած պաշտպանության նախարարը՝ որպես սպա, պետք է անձնասպան լիներ»

Ազատության Azatutyun

Խերսոնի շրջանում Մոսկվայի կողմից նշանակված վարչակազմի ղեկավար Կիրիլ Ստրեմոուսովը չափազանց սուր քննադատության է ենթարկել Ուկրաինայում «հատուկ ռազմական օպերացիան» ղեկավարող գեներալներին: «Այսօր շրջանառվում են շատ ասեկոսեներ, կան սկանդալներ Ռուսաստանի պաշտպանության նախարարության բազում սխալների շուրջ: Բայց նրանք հեռու են այստեղից, չեն պատկերացնում, թե ինչ է կատարվում այստեղ՝ գետնի վրա»,- ասել է Ստրեմոուսովը: Նա ավելացրել է, թե «ոմանք ասում են, որ այս վիճակի հասցրած պաշտպանության նախարարը՝ որպես սպա, պետք է անձնասպան լիներ, բայց հիմա Ռուսաստանում շատերի համար «սպա» բառն անհասկանալի է»: Նա անվանապես չի նշել Սերգեյ Շոյգուին: Նա հայտարարել է նաև, թե նախարարությունում ոչ միայն «անտաղանդ ու անպիտան, թալանչի նախարարներ և գեներալներ են, այլև իսկական հերոսներ»: Ստրեմոուսովը հավաստիացրել է, որ ռուսները չեն հեռանա Խերսոնից և բանակի նահանջն անվանել է «վերախմբավորում, որի նպատակն է փրկել զինվորների կյանքները»: Կրեմլը դեռ չի արձագանքել պաշտպանության նախարարւթյանը և գլխավոր շտաբին հասցեագրված քննադատությանը: Վերջին օրերին բանակի գործողութթյունները խստորեն քննադատել է նաև նախագահ Վլադիմիր Պուտինի հավատարիմ զինակիցը համարվող Չեչնիայի ղեկավար ռամզան Կադիրովը:    https://www.azatutyun.am/a/32069726.html

Source: azatutyun.am