Աբխազիան հրաժարվում է Մոսկվային արտահանձնել  «Յապոնչիկ»-ի սպանության մեջ կասկածվող իր քաղաքացիներին

Ազատության Azatutyun

Աբխազիայի իշխանությունները հրաժարվում են Ռուսաստանին արտահանձնել «Յապոնչիկ» մականունով հայտնի քրեական հեղինակություն Վյաչեսլավ Իվանկովի սպանության մեջ կասկածվող անձանց։ Այս մասին այսօր հայտարարել է Աբխազիայի գլխավոր դատախազությունը։ Ավելի վաղ Ռուսաստանի գլխավոր դատախազությունը պաշտոնական դիմում էր ներկայացրել Սուխումիի իշխանություններին՝ պահանջելով արտահանձնել 2009 թվականին կատարված սպանության մեջ կակածվող Նուգզար Պապավային և Աստամիր Բուտբային։ «Աբխազիայի Սահմանադրությունն ու քրեադատավարական օրենսգիրքը արգելում են երկրի քաղաքացիների արտահանձնումը օտար պետություններին՝ քրեական հետապնդման նպատակով», - նշված է Աբխազիայի գլխավոր դատախազության այսօր տարածած հայտարարության մեջ։ «Ինտերֆաքսի» տեղեկություններով` Պապավան և Բուտբան ինչպես Աբխազիայի, այնպես էլ Ռուսաստանի քաղաքացիություն ունեն։     https://www.azatutyun.am/a/31055423.html #Լուրեր