Վաղը Լուկաշենկոն հատուկ ուղերձով կդիմի ժողովրդին

Ազատության Azatutyun

Բելառուսում նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կարգադրությամբ գումարվել է խորհրդարանի արտահերթ նիստը: Վաղը նախագահը նիստում հանդես կգա օրենսդիրներին և հայրենակիցներին հասցեագրված ուղերձով: Այն նախատեսված էր դեռ ապրիլին, սակայն Լուկաշենկոն ուղերձը հետաձգել է կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ: Բելառուսում օգոստոսի 9-ին տեղի կունենան նախագահական ընտրություններ: Ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հուլիսի 28-ին ասել է, որ խորհրդարանից և Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջել է իրեն տալ նախագահի հետ նույն օրը՝ օգոստոսի 4-ին, հանրությանն ուղերձով դիմելու հնարավորություն: Ենթադրվում է, որ իշխանությունները կմերժեն այդ պահանջը: Ալեքսանդր Լուկաշենկոն 1994 թվականից է ղեկավարում Բելառուսը և ցանկանում է վեցերորդ անգամ պաշտոնավարել: Վերջին շաբաթների ընթացքում Բելառուսում տեղի են ունենում տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցությամբ բողոքի աննախադեպ ցույցեր Լուկաշենկոյի իշխանությանը վերջ տալու պահանջով: https://www.azatutyun.am/a/30763773.html #Լուրեր