Լիլիթ Թադևոսյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի նախագահ

Ազատության Azatutyun

Լիլիթ Թադևոսյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի նախագահ՝ 102 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում Լիլիթ Թադևոսյանի թեկնածությունն առաջադրել էր Բարձրագույն դատական խորհուրդը: Հիշեցնենք՝ Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը թափուր դարձավ, երբ նախկին նախագահ Երվանդ Խունդկարյանը անցած սեպտեմբերին ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր։ https://www.azatutyun.am/a/31094088.html #Լուրեր