Հայկական կողմի զոհերի և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի

Ազատության Azatutyun

2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, ասված է Անվտանգության խորհրդի այսօրվա նիստում ընդունված հայտարարությունում։ Ըստ հայտարարության` զոհվածների թվում կա  քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող։ «Առկա են ապացույցներ հայաստանցի գերեվարված կամ զոհված զինծառայողներին ադրբեջանցիների կողմից խոշտանգումների ենթարկելու, անդամահատելու, այդպիսով ապօրինի կերպով կյանքից զրկելու դեպքերի վերաբերյալ», - ասված է հայտարարությունում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, ընդունվել է հայտարարություն։  Հայ-ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին: Մինչ այժմ հայկական կողմը հաղորդել էր իր հաստատված 135, Ադրբեջանը՝ 79 զոհվածների մասին: Սեպտեմբերի 14-ի երեկոյան Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարեց, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն՝ այլ մանրամասներ չհայտնելով: Հրադադարը պահպանվում է: Տես նաև այստեղ   https://www.azatutyun.am/a/32041202.html

Source: azatutyun.am