Ուկրաինացիները քիչ առաջ նորից են հարվածել Անտոնովսկի կամրջին

Ազատության Azatutyun

Ուկրաինայի Զինված ուժերը ռուսների կողմից օկուպացված Խերսոնի շրջանում քիչ առաջ ևս մեկ հարված են հասցրել կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող Անտոնովսկի կամրջին: Ռուսամետ վարչակարգը հավաստիացնում է, որ կամուրջը կանգուն է: Սակայն, ամենայն հավանականությամբ, երթևեկել այդ կամրջով չի կարելի: Ռուսական վարչակարգի ղեկավարի տեղակալ կիրիլ Ստրեմոուսովը հայտնել է, որ կամուրջն ամբողջությամբ փակ է: Անցած գիշեր ուկրաինացիները HIMARS տեսակի ամերիկյան հրթիռային համակարգով են թիրախավորել կամուրջը:   https://www.azatutyun.am/a/31962293.html

Source: azatutyun.am