Բելառուսում դատում են լրագրողներին

Ազատության Azatutyun

Այսօր Բելառուսում տեղի կունենա հետընտրական զանգվածային ակցիաները լուսաբանող վեց լրագրողների դատավարությունը: Նրանց մեղադրում են ապօրինի հավաքներին ներկա լինելու և ոստիկանների պահանջներին չենթարկվելու համար: Լրագրողներին ձերբակալել են սեպտեմբերի 1-ին Մինսկի «Դինամո» մարզադաշտի մոտ կազմակերպված ցույցի ընթացքում:  Նրանց կարող են տուգանել կամ դատապարտել մինչև 15 օր ազատազրկման: Ընտրություններից հետո արտասահման տեղափոխված ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան այսօր պետք է հեռավար կարգով ուղերձով դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Բելառուսի ընդդիմությունը չի ընդունում օգոստոսի 9-ի ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն 66-ամյա Ալեքսանդր Լուկաշենկոն վեցերորդ անգամ նախագահ է ընտրվել: Լուկաշենկոն պնդում է, թե բողոքի ակցիաները կազմակերպում են արևմտյան երկրները: https://www.azatutyun.am/a/30820682.html #Լուրեր