Մոսկվայի մարզում ոչնչացրել են ենթադրյալ ահաբեկչին
Ազատության Azatutyun
ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Ռուսաստանի հատուկ ծառայությունները Մոսկվայի մարզի Խիմկի քաղաքում ոչնչացրել են մի տղամարդու, ով, ենթադրաբար, մտադիր էր ահաբեկչական գործողություն իրականացնել Մոսկվայում:
«Հուլիսի 26-ին հատուկ ծառայության աշխատակիցները Խիմկիում փորձել են ձերբակալել կասկածյալին, վերջինս կրակ է բացել և պատասխան կրակով չեզոքացվել է», - ասել է Մոսկվայի մարզի Քննչական վարչության խոսնակ Օլգա Վրադիյը:
Իրավապահները տեղում առգրավել են ԱԿ-47 տեսակի ինքնաձիգ, երկու փամփշտակալ և երկու նռնակ:
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության փոխանցմամբ, սպանված անձը, ենթադրաբար, մտադիր էր մայրաքաղաք Մոսկվայում մարդաշատ վայրում գնդակահարել մեծ թվով մարդկանց:
https://www.azatutyun.am/a/30749252.html
#Լուրեր