Առաջարկվել է ժամանակավորապես դադարեցնել Երևանի մանկապարտեզների աշխատանքը

Ազատության Azatutyun

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը տեղեկացնում է, որ առաջարկվում է ժամանակավորապես դադարեցնել մայրաքաղաքի մանկապարտեզների աշխատանքը։ «Հաշվի առնելով, որ վերաբացվելուց հետո համայնքային նախակրթարաններում հաճախելիությունը չափազանց ցածր է (6-7 տոկոս), ինչպես նաև մանկապարտեզների աշխատակազմերում կորոնավիրուսով վարակվածության դեպքերը ավելանում են, Երևանի համայնքային իշխանությունը դիմել է ՀՀ պարետին՝ մանկապարտեզների գործունեությունը հունիսի 20-ից ժամանակավորապես դադարեցնելու առաջարկով», - գրել է Վիրաբյանն իր ֆեյսբուքյան էջում։ Ըստ նրա` հավանական է, որ այս առաջարկի շրջանակում յուրաքանչյուր վարչական շրջանում կենտրոնացված մեկ կամ երկու մանկապարտեզ գործի, այդ մասին կտեղեկացնեն առաջիկա օրերին: https://www.azatutyun.am/a/30674285.html #Լուրեր #Կորոնավիրուս