ԱՄՆ-ում ձերբակալվել է Արթուր Գևորգյանը՝ օրենսդրության խախտման հետ կապված հանգամանքների շրջանակներում

Ազատության Azatutyun

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանը Միացյալ Նահանգներում ձերբակալվել է ԱՄՆ օրենսդրության խախտման հետ կապված հանգամանքների շրջանակներում, հայտնում է Գլխավոր դատախազությունը։ Չնայած այդ հանգամանքին, դատախազությունը նախապատրաստում է անհրաժեշտ փաստաթղթերը՝ նրա հետախուզման շրջանակներում Հայաստանի իրավասու մարմիններին փոխանցման հարցով ԱՄՆ համապատասխան մարմիններին դիմելու համար: Նշենք, որ դատախազությունը ապրիլի 9-ին հայտնել էր Արթուր Գևորգյանին ապօրինի հարստանալու և գույքը թաքցնելու համար որպես մեղադրյալ ներգրավելու մասին: https://www.azatutyun.am/a/30855809.html #Լուրեր