1 օրում բացահայտվել է հանցագործության 73 դեպք. ՀՀ ոստիկանություն

Yerevan Daily

Օգոստոսի 17-ից 18-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 73 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 15, մարմնական վնասվածք հասցնելու եւ խարդախության՝ 11-ական, թմրամիջոցի հայտնաբերման` 7, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 5, յուրացման կամ վատնման՝ 4, կողոպուտի, ծեծի ու սպանության սպառնալիքի՝ 2-ական, սպանության, անձի առեւանգման, շորթման, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, ապօրինի ծառահատման, փաստաթղթի կեղծիքի, ինքնիրավչության, առեւտրային կաշառքի եւ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք իրացնելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 2 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, եւ մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար. 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Դուք այս նյութը կարդում եք Feedc հարթակից: Feedc-ը նոր մեդիա հարթակ է, որտեղ կարող եք ծանոթանալ մեր հոդվածներին Հավելվածըee ներբեռնելու համար սեղմեք այս հղումին՝ download.feedc.com #Armenia #Yerevan #YerevanDaily #News #NewsArmenia #լուրեր#լուրեր #Հայաստան#Հայաստան