Էդմոն Մարուքյանը դիմել է ԿԸՀ` վերականգնելու համար խմբակցության մեկ մանդատը

Ազատության Azatutyun

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հունիսի 22-ին գրությամբ դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վերականգնելու համար իր գլխավորած խմբակցության մեկ մանդատը։ «Մեր կողմից ներկայացվել են իրավական հիմնավորումներ առ այն, որ ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջն է խորհրդարանում 1/3-ից ոչ պակաս ընդդիմության առկայությունը, իսկ ԱԺ կանոնակարգի վերլուծությունն ուղղակիորեն վկայում է այն մասին, որ ընդդիմադիր կարող է համարվել բացառապես մեկ սուբյեկտ՝ խմբակցությունը», - գրել է Մարուքյանը` կից ներկայացնելով դիմումի պատճեն:    Դիմումի մեջ Մարուքյանը հիշեցրել է, որ ընտրությունների արդյունքներով իրենք ստացել են 18 մանդատ, սակայն այնուհետև Արման Բաբաջանյանը դուրս է եկել խմբակցությունից և դարձել որևէ խմբակցության կազմում չընդգրկված պատգամավոր, և նման կերպ ԼՀԿ-ն զրկվել է իրեն տրված 18 մանդատներից մեկից: Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերին Արման Բաբաջանյանը դադարեցրեց իր անդամակցությանը «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը:         https://www.azatutyun.am/a/30696746.html #Լուրեր