Արայիկ Հարությունյանը մասնակցել է Արցախյան շարժմանը նվիրված երթին
Ազատության Azatutyun
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը բարձրաստիճան պաշտոնյաների և Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ այսօր մասնակցել է Արցախյան շարժման 33-րդ տարեդարձին նվիրված երթին, ծաղիկներ խոնարհել Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում:
Երկրի ղեկավարն այցելել է նաև զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին, հայտնում է նախագահի աշխատակազմը:
https://www.azatutyun.am/a/31112785.html
#Լուրեր