Ամենայն Հայոց կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Փաշինյանի հետ

Ազատության Azatutyun

Սեպտեմբերի 27-ին հայրապետական այցով Իտալիայում գտնվող Գարեգին Երկրորդ կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնում են Մայր աթոռից: Ամենայն Հայոց կաթողիկոսը և վարչապետը քննարկել են Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայով պայմանավորված իրավիճակը։ Վեհափառ Հայրապետը շեշտել է աշխարհասփյուռ հայության ներուժի համախմբման կարևորությունը։ Ի դեմս վարչապետի նա իր զորակցությունն է հայտնել ՀՀ իշխանություններին՝ ընդգծելով միասնական ջանքերի և համախմբվածության կարևորությունը հայրենի Արցախի պաշտպանության և սահմանների անառիկության պահպանման սրբազան գործում։ Ինչպես ավելի վաղ տեղեկացվել է, Վեհափառ Հայրապետն ընդհատել է իր այցը Իտալիա ու Վատիկան և վերադառնում է հայրենիք։ https://www.azatutyun.am/a/30860589.html #Լուրեր