Ֆրանսիան իր քաղաքացիներին կոչ է անում Հայաստան մեկնել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում
Ազատության Azatutyun
Ֆրանսիայի արտաքին գործոց նախարարությունը հանրապետության քաղաքացիներին հորդորում է ձեռնպահ մնալ Հաայստան այցելելուց, քանի որ այդ երկրի տարածքը կրակի տակ է հայտնվում:
«Լեռնային Ղարաբաղում շարունակվում են ռազմական գործողույունները: Ադրբեջանի սահմանին մոտ գտնվող հայաստանյան տարածքները պարբերաբար թիխախավորվում են հրետանու և անօդաչու թռչող սարքերի կողմից: Հաշվի առնելով այս հանգամանքները, պետք է խիստ սահմանափակել այցերը Հայաստան և այդ երկիր մեկնել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրությունում:
Գերատեսչությունը նաև հիշեցնում է, որ «հայկական ծագումով արական սեռի 18-ից 55 տարեկան Ֆրանսիայի քաղաքացիներին կարող են թույլ չտալ հեռանալ Հայաստանի տարածքից»:
Հոկտեմբերի 1-ին Լեռնային Ղարաբաղում վիրավորվել են մի խումբ լրագրողներ, այդ թվում «Լե Մոնդ» պարբերականից: Հայ բժիշկները Ստեփանակերտում, ապա Երևանում փրկել են ֆրանսիացի լրագրող Ռաֆաել Յաղոբզադեհի կյանքը: Վիրավորներին հատուկ օդանավով վերադարձրել են Ֆրանսիա:
https://www.azatutyun.am/a/30871849.html
#Լուրեր