ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում չեն ընդունում Իրանի վերաբերյալ ԱՄՆ-ի մոտեցումը

Ազատության Azatutyun

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահ, ՄԱԿ-ում Ինդոնեզիայի դեսպան Դիան Տրիանսիա Ջանին ասել է, որ չի նախաձեռնի որևէ գործուղություն Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու Միացյալ Նահանգների ներկայացրած հայտի վերաբերյալ: Այս ամսվա ընթացքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախագահում է Ինդոնեզիան: Դեսպան Ջանին ասել է, որ մտադիր չէ արձագանքել Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերականգնելու ամերիկացիների առաջարկին, քանի որ այդ հարցում Անվտանգության խորհրդում չկա կոնսենսուս: «Ակնհայտ է, որ խորհրդի անդամներից միայն մեկն ունի հստակ դիրքորոշում, մինչդեռ, մեծ թվով անդամներ այլ տեսակետներ ունեն, խորհրդում չկա միաձայնություն, հետևապես, խորհրդի նախագահը չի կարող որևէ գործուղություն կատարել»,- ասել է դեսպան Ջանին: Միացյալ Նահանգների պետական քարտուղար Մայք Փոմփեոն անցած հինգշաբթի օրը ներկայացրել է հայտ, որով Վաշինգթոնը պահանջում է ամբողջական ծավալով վերականգնել ՄԱԿ-ի պատժամիջոցները, որոնք Իրանի նկատմամբ սահմանվել են 2015 թվականի միջուկային համաձայնագիրը կնքելուց առաջ: Բացառությամ Իրանի, խորհրդի նիստին ներկա են եղել այդ փաստաթուղթը ստորագրած Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչները: Նրանք նշել են, որ դուրս գալով 2015 թվականի համաձայնագրից, Միացյալ Նահանգներն այլևս չի կարող նախաձեռնել պատժամիջոցները վերամանգնելու գործընթաց:   https://www.azatutyun.am/a/30803574.html #Լուրեր