Ագարակ գյուղի հարևանությամբ ավելացվել է ռուս սահմանապահների ևս մեկ հենակետ
Ազատության Azatutyun
Փետրվարի 13-ին Սյունիքի մարզի Ագարակ գյուղի (Կապան համայնք) հարևանությամբ ադրբեջանական կողմից հնչել են անկանոն կրակոցներ դեպի օդ, հաղորդում է Սյունիքի մարզպետարանը:
Ըստ հաղորդագրության` փաստն արձնագրվել է հայ և ռուս սահմանապահների կողմից․ վերջիններիս հրամանատարությունը մի քանի ժամ շարունակ դիտարկում է կատարել տարածքում, գրանցել միջադեպը, որից հետո տվյալ հատվածում ավելացվել է ռուս սահմանապահների ևս մեկ հենակետ, որտեղ այժմ շուրջօրյա հերթապահություն է իրականացվում։
https://www.azatutyun.am/a/31104030.html
#Լուրեր